Անցնել գլխավոր բովանդակությանը
A man walking towards a glass building while carrying a bag.

Դիմում-հայտի ներկայացման ընթացակարգ

Ինչպե՞ս ներկայացնել Ձեր գերմանական վիզայի դիմումը

Խնդրում ենք ընթերցել ներքոշարադրյալ տարբեր քայլերը՝ իմանալու, թե ինչպես ներկայացնել վիզայի Ձեր դիմումը ԹիԷլԷս Կոնտակտ ընկերության վիզայի դիմումների կենտրոնում

Ինչպե՞ս ներկայացնել Ձեր գերմանական վիզայի դիմումը
1

1

Ստուգեք Ձեր փաստաթղթերի ցանկը

Ծանոթացեք փաստաթղթերի ցանկին, որոնք պետք է ներկայացնել վիզայի դիմումի հետ միասին՝ հիմք ընդունելով Ձեր ուղևորության նպատակը, և ուշադիր պատրաստեք Ձեր փաստաթղթերը։ Խնդրում ենք միշտ ընտրել ուղևորության ճիշտ նպատակը այստեղ։

2

2

Ստեղծեք Ձեր օգտահաշիվը ԹիԷլԷսկոնտակտ կայքում

Ստեղծեք Ձեր անձնական օգտահաշիվը՝ նշելով Ձեր էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառ: Այնուհետև Դուք պետք է ակտիվացնեք Ձեր օգտահաշիվը՝ սեղմելով Ձեզ ուղակված էլեկտրոնային նամակում տրամադրված հղումը: 

3

3

Ներմուծեք Ձեր տվյալները

Մուտք գործեք Ձեր օգտահաշիվ և լրացրեք պահանջվող անձնական տվյալները: Եթե Դուք վիզայի համար միասին դիմող խմբի անդամ եք, խնդրում ենք լրացնել այն մարդկանց տվյալները, որոնք ուղեկցում են Ձեզ: Ավարտելուց հետո հաստատեք խումբը: 

4

4

Գրանցվեք հանդիպման համար

Ընտրեք հարմար ամսաթիվ և ժամ՝ ձեր դիմումը վիզայի դիմումների մեր կենտրոնում ներկայացնելու համար: Չմոռանա՛ք տպել հանդիպման հաստատման նամակը. Ձեր հանդիպման օրը Դուք պետք է այն ներկայացնեք: 

5

5

Լրացրեք VIDEX-ի ձևաթերթը

Լրացրեք Ձեր VIDEX ձևաթերթը (միայն անգլերեն կամ գերմաներեն տարբերակը ) առցանց VIDEX կայքում և տպեք այն: Ձևաթերթը պետք է լրացնել մեծատառերով և ստորագրել անձամբ սև թանաքով: Եթե ձեր մատնահետքերը ավելի քան 59 ամսվա վաղեմություն ունեն, դուք պետք է կրկին ներկայանաք։ Հակառակ դեպքում անձնական ներկայություն պահանջվող չէ։

Շենգեն վիզաներ

Ազգային վիզա (D տեսակ)

6

6

Ներկայացրեք Ձեր ֆայլը

Խնդրում ենք հանդիպմանը ներկայանալ ժամանակին՝ Ձեզ հետ բերելով հանդիպման հաստատման նամակը:

Խնդրում ենք նկատի ունենալ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ցուցումների համաձայն՝ 15 րոպեից ավելի ուշ ժամանող դիմորդները պարտավոր կլինեն նոր հանդիպում ամրագրել։

Նշենք որ 12 տարեկան և բարձր տարիք ունեցող դիմումատուները պետք է անձամբ ներկայանան հանդիպմանը ԹիԷլԷս կոնտակտ ընկերություն՝ կենսաչափական տվյալները և դիմումը տրամադրելու համար: 

Եթե Դուք ազատված եք կենսաբանական տվյալների հավաքագրումից, անձամբ կենտրոն ներկայանալու կարիք չկա. լիազորված անձը Ձեր դիմումը կարող է ներկայացնել Ձեր անունից:Նա պետք է տրամադրի ստորագրված լիազորագիր, ինչպես նաև իր Նույնականացման քարտի բնօրինակը և պատճեն: Ներկայացուցիչը չի կարող լինել անչափահաս: 

Ձեր դիմումը և հաստատող փաստաթղթերը կստուգվեն համաձայն Գերմանիայի հյուպատոսական ծառայության պահանջների, ինչպես նաև կգրանցվեն Ձեր կենսաբանական տվյալները: 

Այս փուլերն ավարտելուց հետո վիզայի Ձեր դիմումը կփոխանցվի Գերմանիայի հյուպատոսական ծառայություն մշակման համար: Հաշվի առեք, որ ԹիԷլԷս կոնտակտ ընկերությունը ոչ մի կերպ ներգրավված չէ որոշման կայացման գործընթացում:

Գերմանիայի հյուպատոսական ծառայությունը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջել: Այս դեպքում Ձեզ հետ կապ կհաստատեն էլեկտրոնային նամակի միջոցով կամ հեռախոսով  և մանրամասն ցուցումներ կտրամադրվեն:  Դուք կարող եք ցանկացած պահի հետևել Ձեր դիմումի մշակման ընթացքին՝ մուտք գործելով Ձեր անձնական օգտահաշիվ: 

7

7

Ետ ստացեք Ձեր անձնագիրը

Ձեր անձնագիրը Գերմանիայի հյուպատոսական ծառայությունից վիզայի կենտրոն վերադառնալուց հետո Դուք  ծանուցում կստանաք: Դրանից հետո կարող եք վերցնել Ձեր անձնագիրը մեր կենտրոնից:  Դուք մի քանի տարբերակ ունեք.

1. Վերցնել անձնագիրն անձամբԴուք պետք է Ձեզ հետ բերեք.

  • Ձեր Ցանկում ներառված փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են դիմում ներկայացնելու համար;
  • Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ լուսանկարը;
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն լուսանկարով;

2. Վերցնել անձնագիրը ներկայացուցչի միջոցովՁեզ ներկայացնող անձը պետք է իր հետ ունենա.

  • Ձեր Ցանկում ներառված փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են դիմում ներկայացնելու համար;
  • Ձեր նույնականացման քարտի պատճեն լուսանկարով;
  • Ներկայացուցչի նույնականացման քարտի բնօրինակը լուսանկարով;
  • Ներկայացուցչի նույնականացման քարտի պատճեն լուսանկարով;
  • Ձեր կողմից ստորագրված լիազորագիր (որտեղ հստակ նշված են ներկայացուցչի տվյալները):

3. Ստանալ անձնագիրը Ձեր ընտրած հասցեումԵթե ընտրել եք Էքսպրես Առքման Ծառայությունը, ապա Ձեր անձնագիրը կառաքվի դիմումը ներկայացնելու ժամանակ Ձեր ընտրած հասցեով: