Անցնել գլխավոր բովանդակությանը
Modern waiting area with a variety of chairs in a cool blue-toned office space.

Վիզայի տեղեկատվություն

Փաստաթղթեր և վիզաների տեսակներ

Խնդրում ենք հետևել ստորև ներկայացված քայլերին Շենգեն վիզա ստանալու համար։  Պահանջվող փաստաթղթերի ցանկը տարբեր է՝ կախված Ձեր ուղևորության նպատակից, ուստի համոզվեք, որ մանրամասն ուսումնասիրել եք ցանկը և ընտրեք համապատասխան կատեգորիան։

Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն ամբողջական և համապատասխանեն դեսպանատան պահանջներին, քանի որ թերի դիմումները չեն ընդունվում։

Խնդրում ենք ծանոթանալ պահանջվող փաստաթղթերի ցանկին և դեսպանատան պահանջներին այստեղ՝.

Ձեր հիմնական ճամփորդության նպատակակետը պետք է լինի Գերմանիան։

ԿԱՐԵՎՈՐ․ Լիարժեք լրացված հարցաթերթիկները կարող եք ներկայացնել նախատեսած ուղևորությանը նախորդող վեց ամիսների ընթացքում։Շենգենյան վիզայի դիմումի մշակման տևողությունը փաստաթղթերի հանձնումից մինչև անձնագրի վերադարձը հիմնականում  կազմում է առնվազն 15 օրացույցային օր և կարող է ձգվել մինչև 45 օր։ Խնդրում ենք դիմումը ներկայացնել ճամփորդության մեկնարկից առնվազն 15 օր առաջ։ՌԴ քաղաքացիների դիմումների մշակման և վիզայի տրամադրման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք քաղել դեսպանության կայքից։Եթե Դուք պետք է մեկնեք անհապաղ կամ դիմումը հանձնելու օրվան հաջորդող երկու շաբաթների ընթացքում, խնդրում ենք ստուգել՝ արդյո՞ք հնարավոր է հետաձգել մեկնումը։ Առհասարակ ոչ դեսպանությունը, ոչ սպասարկող ընկերությունը (TLS) չեն կարող արագացնել ընթացակարգը։ Խնդրում ենք նկատի ունենալ հետևյալը․ Ոչ գերմաներեն կամ անգլերեն բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել սովորական (ոչ նոտարական) թարգմանությամբ։Visakodex-ի համաձայն Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն իրավասու է ընդունելու միայն այն դիմումները, որոնք վերաբերում են որպես հիմնական երկիրԳերմանիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ կամ Շվեդիա ճամփորդություններին։Սխալ փաստաթղթեր կամ ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելը մեծ հավանականությամբհանգեցնում է դիմումի մերժման կամ անգամ Գերմանիա կամ այլ շենգենյան պետություն մուտք գործելու արգելքի։Ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելը նույնպես կարող է հանգեցնել մերժման։Գերմանիայի դեսպանություններն իրենց իրավունք են վերապահում դիմումի մշակման ընթացքում անհրաժեշտության դեպքում պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր։Չպահանջված, սակայն էլեկտրոնային փոստով կամ կոնտակտային ձևաչափով դեսպանությանն ուղարկված փաստաթղթերը չեն կցվում Ձեր դիմումին։Դիմելու ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք քաղել մեր կայքից․

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ․ Փոթոխությունը ուժի մեջ է 2026թ․ ապրիլի 15-ից

Դեսպանության կողմից սահմանված ստուգաթերթիկը պարտադիր է և պետք է ներկայացվի դիմումի հետ միասին։

Ստորև ներկայացված են դեսպանության ստուգաթերթիկները ըստ կատեգորիաների։ Խնդրում ենք ընտրել համապատասխան ստուգաթերթիկը՝ ելնելով Ձեր ուղևորության նպատակից։

Ստուգաթերթիկը պետք է տպված լինի և համապատասխանաբար լրացված (նշումներով)։ Յուրաքանչյուր դիմորդ պետք է ներկայացնի իր առանձին տպված և լրացված ստուգաթերթիկը։

Շենգեն վիզաներ image

Շենգեն վիզաներ

Անցեք վիզայի հայտադիմումին