3.1. Ինչպե՞ս ենք հավաքագրում Ձեր անձնական տվյալները
Ձեր մասին անձնական տվյալները մենք ձեռք ենք բերում, երբ դուք օգտվում եք մեր ծառայություններից օրինակ վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար:
Ձեր անունից անձնական տվյալները կարող են տրամադրել Ձեր ներկայացուցիչները: Ձեր մասին որևէ տեղեկություն ստանալուց առաջ մենք միշտ ստուգում և հաստատում ենք այն մարդկանց անձը, որոնք հայտարարում են, որ Ձեր ներկայացուցիչն են:
3.2. Ի՞նչ տվյալներ եքն հավաքագրում
Մենք հավաքագրում ենք միայն անձնական այն տվյալները, որոնք անհրաժեշտ են մեր հաճախորդներին վիզա ստանալու դիմում ներկայացնելու կամ համապատասխան ծառայություն մատուցելու համար: Մեր կողմից հավաքագրվող անձնական տվյալների տեսակն ու կատեգորիաները կախված են այն բանից, թե ինչ վիզա/ծառայություն ստանալու համար եք դիմում:
Մենք հավաքագրում ենք անձնական տվյալների մասնավորապես հետևյալ կատեգորիաները.
Անձնական տվյալներ (մանրամասն). անուն, ազգանուն, ազգություն, սեռը, Ձեր ճամփորդական փաստաթղթի մանրամասները (այսինքն՝ անձնագիր կամ նույնականացման քարտ), էլեկտրոնային փոստ, հեռախոսահամարը, ամուսնական կարգավիճակը, փոստային հասցեն, ծննդյան ամսաթիվը, վայրը , լուսանկարներ և այլն:
Գաղտնի անձնական տվյալներ. Տեղեկություններ առողջության վերաբերյալ, կենսաչափական տվյալներ (մատնահետքեր, դեմքի թվային պատկերը, ԴՆԹ քսուկներ), հանցավոր գործունեության մասին արձանագրումներ, դատական վարույթներ և այլն:
Ձեզ հետ կապված անձանց անձնական տվյալներ. Երեխաները, ծնողներ, ամուսին/կին, հրավիրող կողմի անձնական տվյալներ և այլն:
Բիզնես, կրթություն. գործնական և/կամ աշխատանքային գործունեություն, ուսանողական գործունեություն, գործատուի/ուսանողի հասցեն և կոնտակտային տվյալները:
Ֆինանսական տվյալներ. վճարման քարտի, բանկային հաշվի, ազգային ապահովագրության տվյալներ, աշխատավարձի հաստատում, հարկեր և այլն:
Էլեկտրոնային կրիչների տվյալներ. Վիդեո և աուդիո ձայնագրություններ
Այս ցուցակը կարող է փոփոխվել կախված Հաճախորդի պահանջներից և Ձեր կողմից պահանջվող ծառայություններից:
Եթե Դուք ցանկանում եք իմանալ, թե կոնկրետ որ անձնական տվյալները կհավաքագրվեն Ձեր վիզայի/միգրացիոն ծառայությունները ստանալու համար, խնդրում ենք դիմել համապատասխան Դիվանագիտական ներկայացուցչություն մանրամասների համար:
3.3. Ինչպե՞ս են օգտագործվում Ձեր անձնական տվյալները
Մենք երբեք չենք վաճառի Ձեր անձնական տվյալները կամ որևէ կերպ չենք օգտագործի այն առանց Ձեր իմացության: Ձեր անձնական տվյալները մենք կօգտագործենք միայն մեր հաճախորդի հանձնարարականով և համաձայն նրա ցուցումների՝ Ձեզ համար անհրաժեշտ վիզայի դիմումի հետ կապված կոնկրետ ծառայություններ մատուցելու համար:
Մենք կարող ենք Ձեր անձնական տվյալներն օգտագործել, օրինակ.
- Հաստատելու համար, թե Դուք Ձեզ ինչպես եք ներկայացնում;
- Մեր վիզայի կենտրոններից (ՎԴԿ) մեկում Ձեզ հերթագրելու համար;
- Աջակցել Ձեզ վիզայի կամ մեկ այլ դիմումը ներկայացնելու հարցում;
- Իրականացնելու վիզա ստանալու կամ մեկ այլ դիմումի հետ կապված ստուգողական լրացուցիչ գործընթացներ;
- Ձեզ տրամադրելու լրացուցիչ ծառայություններ, որոնք Ձեզ անհրաժեշտ են վիզայի դիմումի համար, մենք կարող ենք մասնավորապես օգտագործել Ձեր անձնական տվյալները լրացուցիչ ցանկացած ծառայություն մշակելու, որ Դուք ցանկանում եք, օր. Ձեր հասցեով փաստաթղթերի սուրհանդակային առաքում;
- Ձեզ հնարավորություն տալ հետևել Ձեր դիմումի ուսումնասիրման ընթացքին;
- Կատարել մեր պարտավորությունները մեր հաճախորդների կողմից տրված մանդատին համապատասխան;
- Ուղարկել Ձեզ ծանուցումներ և հաղորդագրություններ Ձեր կողմից ընտրված ծառայության կարգավիճակի մասին:
Տվյալների այսպիսի մշակման հիմքում ընկած է TLSկոնտակտի և նրա Հաճախորդի միջև համաձայնագրի իրականացումը, ինչպես նաև իրավական պարտավորությունների կատարումը:
Մեր հաճախորդի անունից իրականացվող տվյալների մշակման նպատակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել համապատասխան Դիվանագիտական Ներկայացուցչություն:
3.4. Որքա՞ն ժամանակ ենք մենք պահում անձնական տվյալները:
Ձեր անձնական տվյալները մենք պահում ենք համաձայն մեր իրավական պարտավորությունների և մեր Հաճախորդի հրահանգների: Հիմնականում, վիզայի ստացման գործընթացի ավարտից հետո, անձնական որևէ տվյալ մեզ մոտ չի պահվում: Ձեր անձնական տվյալները մեզ մոտ կպահպանվեն այնքան, որքան անհրաժեշտ է ծառայությունը մատուցելու համար:
Հաճախորդի մոտ Ձեր անձնական տվյալների պահպանման ժամկետի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել համապատասխան Դիվանագիտական ներկայացուցչություն:
3.5. Ու՞մ են հասանելի Ձեր անձնական տվյալները
TLSկոնտակտ և Տելեպերֆորմանս Գրուփ կորպորացիա
Ձեր անձնական տվյալները կարող ենք փոխանցել TLSկոնտակտ ՍՊ ընկերությանը կամ Տելեպերֆորմանս Գրուփ կորպորացիային պատկանող կազմակերպություններին, եթե անհրաժեշտ է Ձեր պահանջները մշակելու և համապատասխան ծառայություններ մատուցելու համար:
Պետական մարմիններ և դիվանագիտական ներկայացուցչություններ
Վիզայի կամ նմանատիպ այլ ծառայություն ստանալու համար դիմում ներկայացնելու ժամանակ Ձեր անձնական տվյալները կուղարկվեն մեր Հաճախորդին, այսինքն՝ օտարերկրյա դիվանագիտական առաքելություն, որը ներկայացնում է այն երկիրը, ուր Դուք դիմում եք, և որը հանդես է գալիս որպես տվյալները վերահսկող: Դիվանագիտական այս ներկայացուցչությունը Ձեր տվյալները կարող է փոխանցել, օրինակ համապատասխան կառավարական, կարգավորող կամ իրավական մարմնի՝ հանցագործությունը կամ ահաբեկչությունը կանխարգելելու նպատակով: Մենք չենք կարող վերահսկել կամ կարգավորել Ձեր անձնական տվյալների օգտագործումը դրանք համապատասխան ներկայացուցչությանը փոխանցելուց հետո, քանի որ այն գործում է որպես տվյալները վերահսկող: Մենք անպայման հորդորում ենք Ձեզ ծանոթանալ նաև գաղտնիության մասին նրանց ծանուցումների հետ (ներառյալ վիզայի դիմումի ձևի մեջ տրամադրված տեղեկությունները):
Երրորդ կողմեր իրավական հիմքերով
Մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները փոխանցել երրորդ կողմին՝ իրավական պարտավորությունները կատարելու և կառավարական մարմինների, այդ թվում իրավապահ և պետական այլ մարմինների հարցումներին պատասխանելու համար: Դրանք կարող են ներառել նաև Ձեր բնակության երկրից դուրս գտնվող այդպիսի հաստատություններ:
Մեր անունից գործող ծառայություններ մատուցող երրորդ կողմեր
Մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները փոխանցել երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցող մատակարարներին, ենթակապալառուներին և մեզ հետ կապ ունեցող այլ կազմակերպություններին՝ առաջադրանքները կատարելու և մեր անունից ծառայություններ մատուցելու համար: Կբացահայտենք միայն այն անձնական տվյոլները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծառայությունները մատուցելու համար:
Ծառայությունների մատուցման գործում մեզ աջակցություն տրամադրող երրորդ կողմերը, որ առաջակում ենք, հետևյալն են.
- Ձեր դիմումը մշակելու համար տեխնոլոգիական ծառայություններ մատուցող մատակարարներ;
- Լոգիստիկ, տրանսպորտային, առաքման ծառայություններ մատուցող մատակարարներ և/կամ դրանց գործընկեր կազմակերպություններ:
Մինչև անձնական որևէ տվյալ փոխանցելը մենք համոզվում ենք, որ բոլոր մատակարարները պարտավորություններ են կրում պայմանագրային հիմքով և կարող են հաստատել, որ Ձեր անձնական տվյալները.
- Կունենան անվտանգություն և գաղտնիություն;
- Պահվում են այնքան, որքան անհրաժեշտ է ծառայությունները մատուցելու համար;
- Երբեք չեն օգտագործվի որևէ այլ բանի համար, բացի պահանջվող ծառայությունները մատուցելը;
- Երբեք երրորդ կողմի կողմից չեն օգտագործվի մարկետինգային նապատակներով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է Ձեր համաձայնությունը:
Այլ երրորդ կողմեր
Մեր կողմից տրամադրվող ծառայությունների մատուցումը վերահսկելու, մարդկանց թրաֆիկինգը կանխարգելելու և խոցելի անձանց պաշտպանելու համար, մեր Պետական Հաճախորդները կարող են պահանջել հասանելություն Վիզայի մեր Կենտրոններում իրական ժամանակի տեսագրություններին:
3.6. Ձեր անձնական տվյալների փոխանցումը արտերկիր
Մեր գործունեության բնույթից ելնելով, Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել Ձեր Երկրի սահմաններից դուրս: Վիզա կամ դրա հետ կապված ծառայություններ ստանալու համար դիմում ներկայացնելիս Ձեր անձնական տվյալները կփոխանցվեն այն երկրին կամ Պետական մարմնին, որի համար Դուք դիմում եք: Ձեր անձնական տվյալները մենք երբեք չենք փոխանցի անապահով կամ վտանգավոր միջոցով:
Եթե մենք Ձեր անձնական տվյալները փոխանցում ենք այլ երկրներ, որտեղ գործող օրենդրությունը չի ապահովում տվյալների գաղտնիության և պաշտպանության նույն մակարդակը, մենք միջոցներ ենք ձեռնարկում գաղտնիության և պաշտպանության պատշաճ մակարդակը ապահովելու համար՝ կիրառելով Պարտադիր Կորպորատիվ կանոնները կամ կնքելով Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված ստանդարտ պայմանագրային դրույթներ տվյալները ներմուծողների հետ:
Շնորհիվ մեր Պարտադիր Կորպորատիվ կանոնների կիրառման կարող եք վստահ լինել, որ Ձեր անձնական տվյալները պաշտպանված են միջազգային մակարդակով Տելեպերֆորմանս Գրուփ Կորպորացիայի միջոցով փոխանցվելիս: